«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում չափազանց շատ շահարկվեց Ռուբեն Թաթուլյանի՝ Ռոբսոնի ՀՀ դիվանագիտական անձնագիր ունենալու հանգամանքը, որը նրան տրվել էր ՀՀ արտգործնախարարի արտահաստիքային խորհրդական լինելու պատճառով: «Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշել են Ռոբսոնին զրկել այս կարգավիճակից, իսկ նրա փոխարեն ԱԳ նախարարի խորհրդական նշանակել ԼՂՀ նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ձևավորվում …

