Հրդեհային անվտանգության ստուգումները կշարունակվեն խիստ ռեժիմով

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի աշխատանքային նիստ, որը վարեց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: 

Ի կատարումն ավելի վաղ ՀՀ կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականի՝ նախարարը տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարեց վարչապետի կողմից սահմանված երկամսյա ժամկետում այլ գերատեսչությունների տեսչական մարմինների հետ համատեղ ստուգումներ և հետազոտություններ իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև՝ հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև՝ թերությունների հայտնաբերման ուղղությամբ:

2018 թ. համար նախատեսված պլանային ստուգումների հետ համատեղ պետք է իրականացվեն նաև հրդեհային անվտանգության հետազոտություններ, ստուգվող և հետազոտվող օբյեկտների առաջնահերթությունը սահմանվելու է ըստ ռիսկայնության: Ուշադրության կենտրոնում են լինելու բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտներն ու մարդկային մեծ կուտակումներ ունեցող վայրերը: Նախարար Տոնոյանը հանձնարարեց հատուկ ուշադրության կենտրոնում պահել երեխաների համար նախատեսված ժամանցային վայրերը, հետազոտել երեխաների օգտագործման համար նախատեսված խաղալիքների և առարկաների բաղադրությունը կազմող նյութերի դյուրավառության մակարդակը:

Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծեց, որ հրդեհային ռիսկի նվազեցման գործընթացում մեծ դերակատարում ունի նաև տվյալ օբյեկտի գործատուի, աշխատակցի, մասնավորապես՝ անվտանգության աշխատակցի կողմից հրդեհային ռիսկի գիտակցումը և պատրաստվածության մակարդակը: «Անվտանգության աշխատակիցները պետք է կարողանան ճիշտ արձագանքել արտակարգ իրավիճակում և տիրապետեն առաջին օգնության ցուցաբերման հմտություններին», – ասաց նա: 

-Մենք պետք է նվազեցնենք հրդեհային և տեխնիկական վտանգի ռիսկերը տնտեսվարողի հետ համատեղ աշխատանքով: Տնտեսվարողը պետք է գիտակցի, որ մեր խնդիրը ոչ թե իրեն տուգանելն է, այլ վտանգի ռիսկերը նվազեցնելը, ուստի հորդորում եմ ձեզ՝ լինել սկզբունքային, տնտեսվարողների հետ համերաշխ, բայց և պահպանել մասնագիտական սառնասրտություն, – անձնակազմին հորդորեց նախարարը՝ նշելով, որ չնայած աշխատակիցների թվի սակավությանը խնդիրը պետք է իրականացնել սահմանված ժամկետներում:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանն էլ նշեց, որ վերջին օրերին տնտեսվարողներից բավականաչափ զանգեր են ստացվել իրենց կազմակերպություններում հրդեհային անվտանգության հետազոտություններ իրականացնելու խնդրանքով:

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նաև աշխատանքային զրույց է ունեցել ՀՀ մարզպետերի հետ՝ հորդորելով վերջիններիս օժանդակել ՀՀ ԱԻՆ տեսչության մարզային ստորաբաժանումներին իրենց մարզերում հրդեհային անվտանգ համակարգ ապահովելու և հրդեհային ռիսկի գիտակցության գործընթացում: