2018 թ. ապրիլի 13-15-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու չեխական NESEHNUTÍ անկախ սոցիալ-էկոլոգիական շարժման նախաձեռնությամբ Վանաձորում (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, հասցե՝ ք. Վանաձոր, Շինարարների 12) տեղի կունենա «Քաղաքացիական բարքեմփ-Վանաձոր 2018»-ը: Այն իր շուրջ կհամախմբի ավելի քան 70 ակտիվիստների Հարավային Կովկասից, Չեխիայից ու Ռուսաստանից, որոնք կկիսվեն քաղաքացիական արշավների իրենց փորձով, կներկայացնեն հաջողված ու ձախողված օրինակներ, ինչպես …

