«Ժամանակ» թերթը գրում է. Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերն առաջարկել է Հայաստանը և Վրաստանը ևս ընդգրկել ապահով երկրների ցանկում՝ մանավանդ, որ ըստ նախարարի՝ Վրաստանի կառավարությունը ամբողջովին հավանության է արժանացնում այդ մոտեցումը: Ըստ Գերմանիայի միգրացիայի դաշնային գործակալության՝ անցյալ տարի փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Վրաստանի 3462, Հայաստանի 3857 քաղաքացի: Ապահով երկրի կարգավիճակի շնորհումը հնարավորություն …

