Սերժ Սարգսյանն անփոխարինելի է պանամյան փաստաթղթերում հիշատակվող անձին նորից պատգամավոր հռչակելո՞վ, թե՞ Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն հանցագործությունը կոծկելով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն այսօր Ազատության հրապարակում «Մերժիր Սերժին» նախաձեռնության կազմակերպած «Ազատիչից ազատվելու տոնախմբությանը» հանրահավաքի ժամանակ անդրադարձավ իշխանության կողմից հանրային ընդվզումը ջլատելու փորձերին. «Առաջին թեզ՝ պայքարը չպետք է լինի Սերժ Սարգսյանի դեմ, պայքարը պետք է լինի համակարգի դեմ: Սրան որպես հակափաստարկ ես կարող եմ բերել հետևյալը՝ Հայաստանում իշխանությունը անձակենտրոն է: Սերժ Սարգսյանի վարչապետության անցմանը խոչընդոտելու դեպքում համարկարգը, որը կառուցված է իր վրա, կփլուզվի շատ պարզ»,-հայտարարեց Սաքունցը՝ նշելով, քանի որ Սերժ Սարգսյանը կադրեր չունի և ժամանակ է խնդրում կադրեր պատրաստելու համար, ուստի նրա վարչապետության դեմ պայքարը հիշեցնելու է խորտակվող նավ, որից առաջինը փախչում են առնետները:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին անփոխարինելի որակող կոչերին՝ Սաքունցը հարցադրում հնչեցրեց. «Ինչո՞վ է անփոխարինելի` 7 մլրդ դոլարի պարտքով, անփոխարինելի է պանամյան փաստաթղթերում հիշատակվող անձին՝ Միհրան Պողոսյանին, նորից պատգամավոր հռչակելո՞վ, թե՞ անփոխարինելի է Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն հանցագործությունը կոծկելով»,-նշեց նա և հավելեց, որ  Սերժ Սարգսյանը միայն կարող է ամբողջ ժողովրդին կամուֆլյաժ հագցնել և ստիպել աղոթել, և նա  անփոխարինելի է իր իշխանության շարունակության համար արված սահմանադրական փոփոխություններով:

Ամբոջությամբ՝ տեսանյութում