Հայաստանի չորրորդ նախագահն ընդամենը կարող է ժպտալ և օրենքներ ստորագրել․ իրավապաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը միապետական մի համակարգից անցում կատարեց մեկ այլ միապետական համակարգի. Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսնիկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Մեր նախագահական համակարգը, որը ստեղծվել էր 1995 թվականին, ապա 2005 թվականին փոփոխությունների ենթարկվել, իրականում միապետական համակարգ էր՝ անունով հանրապետություն, բայց իրականում դա միապետական համակարգ էր»,- ասաց իրավապաշտպանը:

Հիշեցնենք՝ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստանձնեց նախագահի լիազորությունները, և Հայաստանը անցում կատարեց լիարժեք խորհրդարանական համակարգի:

Ըստ Իշխանյանի՝ միակ տարբերությունը միապետական դասական համակարգից այն է, որ Սահմանադրությամբ արգելք կար, որ նույն անձը երկու անգամից ավել չէր կարողանա նախագահ դառնալ:

Իրավապաշտպանը համոզված է, որ այսօրվանից ամբողջությամբ գործող խորհրդարանական համակարգում վարչապետը կունենա բացարձակ նույն լիազորություններն, ինչ նախագահական համակարգում ուներ ՀՀ նախագահը:

«Ընդհանրապես պառլամենտական երկրներում գործող նախագահը, թեև արարողակարգային պաշտոնյա է, բայց ունենում է որոշակի լիազորություններ, որոնք ոչ այնքան գործադիր են, որքան բարոյական: Մեզ մոտ դա էլ անցավ վարչապետին»,- նկատեց Իշխանյանը:

Հայաստանի չորրորդ նախագահն, ըստ իրավապաշտպանի, ընդամենը կարող է ժպտալ և օրենքներ ստորագրել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան