Թուրքիայում ֆիլմ են նկարահանում ASALA-ի կողմից սպանված դիվանագետների մասին

Լուրեր

14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է վավերագրական ֆիլմ նկարահանել 1973-1985թթ. ASALA-ի մարտիկների կողմից սպանված մոտ չորս տասնյակ թուրք դիվանագետների մասին. փոխանցում է ermenihaber-ը:

(Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ- ՀԱՀԳԲ)

(Armenian Secret Army for the Liberation of Armenia-ASALA)

Նշվում է, որ նախարարությունը շուտով մեկնարկ կտա ֆիլմի նկարահանման աշխատանքներին:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը թուրք դիվանագետների հիշատակին հուշարձաններ ու հուշատախտակներ էր կանգնեցրել Սիդնեյում, Օտտավայում, Հաագայում, Լիսաբոնում ու Վիեննայում: 2018-ի մարտի 18-ին էլ Հունաստանում Թուրքիայի դեսպանատանը սպանված դիվանագետների համար հիշատակի անկյուն էր բացվել:

ASALA կամ ՀԱՀԳԲ

1975թ. մի խումբ լիբանանահայեր իրաքահայ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, տեսնելով հայկական ավանդական քաղաքական ուժերի՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ոչ արդյունավետ գործունեությունը և ոգևորվելով 1973թ. հունվարի 27-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում Գուրգեն Յանիկյանի կողմից երկու թուրք դիվանագետների սպանության փաստից, որոշում են հիմնադրել ընդհատակյա կազմակերպություն, որը զինյալ գործողությունների միջոցով Հայկական Հարցը կրկին կմտցնի միջազգային քաղաքական, իրավական հարթություն, միջազգային հանրության կողմից ճանաչման ներկայացնել 1914-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ ստեղծել։

ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները հիմնականում ուղղված էին թուրքական դեսպանատների, հյուպատոսարանների, դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, զինվորական և ոստիկանական հաստատություններին, թուրքական բիզնես միջավայրին, հատկապես՝ «Turkish Airlines» ընկերության գրասենյակներին, ինչպես նաև այլ երկրների պետական ու հասարակական այն կառույցներին, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը, խոչընդոտում ՀԱՀԳԲ-ի գործունեությանը։

ՀԱՀԳԲ-ն իր գոյության մասին առաջին անգամ հայտնեց, երբ ստանձնեց 1975թ. հունվարի 20-ին Բեյրութում Եկեղեցիների համաշխարհային միության գրասենյակի ռմբահարման պատասխանատվությունը։ Այս գործողության շարժառիթ էր հանդիսացել Եկեղեցիների համաշխարհային միության բեյրության գրասենյակի կողմից լիբանանահայության արտագաղթը երրորդ երկիր, հատկապես՝ ԱՄՆ և Կանադա, կազմակերպելը։ Այս ռազմագործողությանը հաջորդեցին շուրջ 200-ից 300 զինված ռազմագործողությունը, որոնց արդյունքում սպանվեց մոտ 100 և վիրավորվեցին ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ շուրջ չորս տասնյակ թուրք դիվանագետներ և այլ պաշտոնատար անձինք։

Առավել մեծ արձագանք են ստացել գաղտնի կազմակերպության կողմից իրականացված Օրլի ռազմագործողությունը, «Վան» գործողությունը, «Կարին-Էրզրում» գործողությունը: