Վանաձորում կայանալիք միջազգային բարքեմփի ընթացքում կքննարկվեն մարդու իրավունքներին, շրջակա միջավայրին ու անկախ մեդիային առնչվող հարցեր. ՀՔԱՎ

Լուրեր

19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
Բոլորը

2018 թ. ապրիլի 13-15-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու  չեխական NESEHNUTÍ անկախ սոցիալ-էկոլոգիական շարժման նախաձեռնությամբ Վանաձորում (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, հասցե՝ ք. Վանաձոր, Շինարարների 12) տեղի կունենա «Քաղաքացիական բարքեմփ-Վանաձոր 2018»-ը:

Այն իր շուրջ կհամախմբի ավելի քան 70 ակտիվիստների Հարավային Կովկասից, Չեխիայից ու Ռուսաստանից, որոնք կկիսվեն քաղաքացիական արշավների իրենց փորձով, կներկայացնեն հաջողված ու ձախողված օրինակներ, ինչպես նաև կքննարկեն մարդու իրավունքներին ու շրջակա միջավայրին առնչվող հարցեր, կխոսեն անկախ մեդիայի առջև ծառացած խնդիրներից և այնպիսի արդիական հարցերից, ինչպիսիք են ապատեղեկատվությունն ու պրոպագանդան:

Միջոցառումը բաց է լուսաբանման համար, լուսաբանման դեպքում ցանկալի է նախապես տեղեկացնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին: