Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հրաժարվում է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ այսօր երեկոյան հրապարակած խաղաղ անհնազանդության գործողությունների վերաբերյալ ոստիկանության հնարավոր գործողությունները: «Վերջին օրերին ոստիկանությունը պարբերաբար հայտարարություններ անում է: Հետևեք, կլինի հայտարարություն, դուք էլ տեղեկացված կլինեք»,- Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետը: Հիշեցնենք, որ այսօր երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության …

