Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 0: Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ Հայաստանը գնում է դեպի սուպերվարչապետության՝ Անվտանգության խորհրդի կազմից դուրս թողնելով Ազգային ժողովի նախագահին և ՀՀ նախագահին: «Սա անթույլատրելի է, մենք դեմ ենք քվեարկելու»,- նշեց …

