«Էսքան տարի հա շանտաժ են անում». Մհեր Սեդրակյանի օգնականը՝ վերջինիս թիկնազորի մոբիլիզացիայի մասին

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում մեքենաների կուտակումը որևէ կապ չունի ինչ-որ հանցավոր խմբավորման կամ Սեդրակյանի թիկնազորի՝ ընդդիմադիրների գործողությունները ճնշելուն նախպատրաստելու հետ։

Այս մասին Factor.am-ին փոխանցեց ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի հեռախոսին պատասխանած անձը, որը ներկայացավ որպես նրա օգնական։ Նա հավաստիացրեց, որ այդքան մեծ թվով մեքենաներրը, որոնք միաժամանակ, մեկ շարքով կայանած են գազալցակայանում, բոլորը գազ են լիցքավորում:

«Էսքան տարի հա շանտաժ են անում, հա շանտաժ են անում, որովհետև իրա անունը տեսնում են, սկսում են կարդալ, իրանց լայքերի համար։ Դուք կարող եք գնալ, ինքներդ տեսնել ձեր աչքով։ Ըտենց խմբեր չեն հավաքվել ըստեղ։ Թողեք հանգստանա էդ մարդը»,- փոխանցեց Սեդրակյանի հեռախոսին պատասխանած անձը։