Առանց համարանիշների «ջիփերի» կուտակումներ՝ Արշակունյաց պողոտայում և տասնյակ սև մեքենաներ՝ Թոխմախի Մհերի գազալցակայանում․ պատկերը ֆիքսած Factor. TV-ի նկարահանող   խմբին հետևում էր դիմակով և առանց համարանիշերի մեքենա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Քիչ առաջ Factor.am-ի ընթերցողներից ահազանգեցին, որ Արշակունյաց պողոտայի բենզալցակայաններից մեկի հարևանությամբ կուտակված են մեծ թվով առանց համարանիշերի  մեքենաներ, հիմնականում սև «ջիփեր»։ Մեր նկարաահանող խումբն անմիջապես մեկնեց  նշված վայր՝ տեղում պարզելու, թե ինչ նկատապով են այդ մեքենաները կուտակվել։ Նկարահանող խմբին տեսնելով, սակայն, վարորդները վազելով  հեռացան, իսկ բենզալցակայանի տերը ներկայացած  բժշկական դիմակով  անձը նշեց, որ ինքն է բենզալցակայանի տերը և բղավեց՝ «հեռացեք»։

Մեր  նկարահանող խումբը, սակայն, նաև բենզալցակայանի հետնամասում ֆիքսեց մեծ թվով առանց համարանիշերի մեքենաներ։

Նշենք, որ այսօր կրկնապատկվել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում մեքենաների կուտակումը։ Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ առավոտվանից Թոխմախի Մհերին պատկանող գազալցակայանի մոտ հավաքված են հարյուրավոր սպորտային արտաքինով երիտասարդներ,  երեկ  երեկոյան նրանց թիվը գերազանցում էր մի քանի հարյուրը։ Այսօր արդեն ողջ գազալցակայանը պատված է տասնյակ սև մեքենաներով, որոնք շարքով կազմ-պատրաստ կանգնած են։ Թե ինչի՝ պարզ չէ։

Ի դեպ, Արշակունյաց պողոտայից վերադառնալու ճանապարհին մեր նկարահանող խմբին հետևում էին  առանց համարանիշների սպիտակ մեքենան, որը վարում էր դիմակ կրող մի երիտասարդ։