«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը չի շտապում տեսակետ հայտնել նախօրեին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Հասարակական-քաղաքական հնչեղություն ստացած ցանկացած իրադարձություն քննարկվում է նաեւ կուսակցության ներսում: Ձեր մատնանշած միջադեպի վերաբերյալ կողմերը դիմել են իրավապահ մարմիններին, այդ իսկ պատճառով մինչեւ քննության ավարտը հարկ ենք համարում զերծ մնալ որեւէ մեկնաբանությունից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` …

