«Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար». Կարեն Կարապետյան

Լուրեր

10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:11
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:40
Փաշինյանն ասում է՝ ԵՄ ալտերնատիվ գոյություն չունի․ ինչ իմաստ ուներ էտ օրենքի քննարկումը․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
Բոլորը

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Արմենիա» հառուստաընկերությանը

 

– Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

 

– Փորձեմ թեզերով պատասխանել: Առաջինը. ես, որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եւ բոլորը, շատ անհանգիստ եմ: Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե չէ: Երկրորդը. ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, հայրենասեր և համարձակ երիտասարդներ, որոնց էներգիան և կամքը կարելի է և պետք է օգտագործել այլ տեղերում: Եվ մենք պատրաստ ենք և պարտավոր ենք օգտագործել այդ ներուժը: Երրորդը. այսօր մենք ձևավորում ենք պառլամենտական նոր համակարգ, որը պետք է մաքսիմալ օգտագործենք և ձևավորենք ռեգուլյար գործող հարթակ, որտեղ լինեն քաղաքական բանավեճեր, քննարկվեն կնճռոտ հարցեր և խոսեն ու բանակցեն անընդհատ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն կուտակած պրոբլեմները և նեղվածությունն արտահայտել: Եվ պարտավոր ենք այդ հարթակը օգտագործել: Չորրորդը. անկեղծ լինելով և ընդունելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «գոնռով» են հանդես գալիս, ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը:

 

– Դուք ինքներդ պատրա՞ստ եք որևէ կերպ հանդես գալ նախաձեռնությամբ կամ միանալ որևէ հարթակի, որովհետև դրա մասին ակնարկել է և առաջինը նախագահը իր հայտարարության մեջ և Դաշնակցությունը՝ առաջարկելով քաղաքական երկխոսություն սկսել:

 

– Այո:

 

– Սա կարելի՞ է համարել որպես առաջարկ այն մարդկանց, ովքեր հրապարակում են: 

 

– Այո, ես այդպես էլ ձևակերպել եմ, ես առաջարկում եմ դա:

 

Պարոն Կարապետյան, Դուք արդեն ստանձնել եք առաջին փոխվարչապետի պաշտոնը, շնորհավորում եմ այդ առիթով: Կա՞ արդեն հստակ պատկերացում թե ո՞ր ոլորտներն են լինելու Ձեր պատասխանատվության տակ:

 

– Այո, կա: Ես կոորդինացնելու եմ տնտեսական բոլոկը և տարածքային զարգացումը: Եվ այն բոլոր բարեփոխումները, որը մենք նախատեսել ենք և այն տնտեսական թրենդը, որը մենք ունենք, պետք է մաքսիմալ օգտագործել, որպեսզի գանք տրամաբանական ավարտի: Եվ այս կարգավիճակը որոշակի առավելություններ ունի, ազատության աստիճան ունի, քանի որ մենք շատ նախագծեր ունենք մեր հարևան երկրների հետ, որտեղ շատ հաճախ ներկայությունը պարտադիր է, բայց քո կարգավիճակը թույլ չի տալիս այդքան հաճախ գնալ, ավելի հասցեական ներդրողների հետ աշխատել: Եվ իրականում, կրկնվեմ, օգտագործել այն ներուժը, որը ունենք: Մենք լավ թրենդի վրա ենք: Այսօր Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է թվերը: Երեք ամսվա կտրվածքով մենք ունենք 10.6 % տնտեսական աճ, դա շատ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում: Ես շատ լավ հասկանում եմ և գիտակցում եմ, որ մեր շատ քաղաքացիները դա չեն զգում, բայց պետք է ֆիքսենք, որ միակ ճանապարհը ռեգուլյար միջինից բարձր տնտեսական աճ ապահովելն է:

 

– Արդյոք շարունակվելու են այն ծրագրերը, որոնց մասին Դուք խոսել եք և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ և դրանից հետո՝ որպես վարչաետ: Ծրագրեր կան, որոնք եռամյա էին, քառամյա էին:

 

– Այո, և մենք մոտ ժամանակներս կառավարության նոր ծրագրով դա կֆիքսենք:

 

– Հասկանալի է, որ կառավարությունը և իշխանությունն առաջարկում են որոշակի երկխոսություն, հանրահավաքի մասնակիցները կողմնակից են «թավշյա հեղափոխության»: Ինչ-որ մի կետում դրանք պետք է հատվեն: Ձեր կարծիքով՝ ո՞րն է լինելու այդ կետը: Ո՞րն է լինելու այն սկիզբը, որից հետո հնարավոր է արդեն ոչ թե երկու տարբեր աշխարհներում ապրել, այլ ինչ-որ մի տեղ հանդիպել:

 

– Դա կարող է հենց հիմա լինել, եթե մենք ռացիոնալ ու պրագմատիկ մտածենք: Ես, ճիշտն ասած, շատ մեծ հույս ունեմ, որ մեր ազգը պրագմատիկ, ռացիոնալ լինելով, վտանգի զգացողություն ունենալով, որովհետև կյանքն է այդպես ստիպել, սթափ մտածելու է և հասկանալու է, որ հեռանկարային չի սա: Մենք ռեպուտացիոն կորուստներ ենք ունենում, մենք կանխատեսելի երկիր չենք ընկալվում, և դա բերելու է հետևանքների: Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ հենց հիմա բանակցենք և սկսենք երկխոսությունը: Ինչի՞ պետք է ինչ-որ պահի սպասենք:

 

– Ինչի՞ շուրջ:

 

– Ինչպես այս իրավիճակից դուրս գալ: Լսենք հուզող հարցերը, տանք առաջարկեր, բարձրացնենք բոլոր կնճռոտ հարցերը և համարձակ խոսենք դրա մասին:

 

– Եվ Դուք պատրաստ եք դրան:

 

– Այո: