«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Դաղստանի Կիզլյար քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է իսլամիստների հսկողության ներքո գործող Amaq կայքը. փոխանցում է rbc.ru-ն: Կիզլյարի ուղղափառ եկեղեցու մերձակայքում, Բարեկենդանի տոնակատարությունների ժամանակ, կատարված զինված հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 5-ը` վիրավորվել: Զոհերի թվում հայ կա՝ Նադեժդա Թերլիյանը։ Պատասխան կրակահերթերի արդյունքում ահաբեկիչը ևս …

