Ազգային ժողովը ձայների 75 դեմ, 6 կողմ հարաբերակությամբ մերժեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը խորհրդարանի լրագումար նիստերի օրակարգ ներառելու հարցը: Մինչ քվեարկությունը նախագծի հեղինակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կրկին խոսեց ԵՏՄ-ի վնասներից, ապա նշեց, որ ցավոք, հարցը քվեարկությամբ կմերժվի: Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը …

