Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով կոյուղաջուր էին բերել, որը ցանկանում էին մոտեցնել Տարոն Մարգարյանին: Վերջինիս «դեմն առեք» հրահանգից հետո նրա կուսակիցների և «Երկիր Ծիրանիի» անդամների միջև սկսվեց քաշքշոց, որը վերածվեց …

