23 Փետրվար 2018 | 09:48
Ամենաարմատական փոփոխություններ՝ Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատում. ովքեր են թիրախում. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթը գրում է. Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին «Կենտրոն» հեռուստաընկերությունում առանցքային դերակատարությունից հեռացնելու մասին, որոնք ավելի ուշ հերքվեցին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատում հնարավոր են ամենաարմատական փոփոխություններ, որոնք առնչվում են նրա քարոզչական, տնտեսական, նույնիսկ անվտանգության ոլորտներին: Մեր տեղեկություններով՝ Իշխան Զաքարյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմը փորձում է մաքրել Ծառուկյանի շրջապատը նրանցից, …