Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բռնության զուգորդմամբ մի խումբ կալանավորների փախուստի փորձ. հարուցվել է քրեական գործ

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները: Դրանից հետո, նշված խցերում գտնված՝ կալանավորված այլ անձանց հետ փորձել են դուրս գալ մասնաշենքից և կալանավորվածներին պահելու վայրից դիմել փախուստի, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նրանց գործողությունները կանխվել են քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից:

 

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանիք այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

ՀՀ դատախազությունն արձանագրում է, որ հանրապետությունում ձևավորված լարված իրավիճակը նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցածին իրավիճակի, հատկապես հանցավոր հակումներ ունեցող անձանց ակտիվացման համար՝ էապես վտանգելով հասարակական անվտանգությունը՝ իր ազդեցությունն ունենալով հանցավորության դեմ պայքարի արդյունավետության վրա:

 

Հավատարիմ լինելով իր գործունեության ապաքաղաքականացվածությանը՝ ՀՀ դատախազությունը շարունակում է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության, ինչպես նաև մյուս սահմանադրական գործառույթների շրջանակներում ապահովել մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, հասարակական անվտանգության ապահովման հանրային շահի  պաշտպանությունը:

 

Ստեղծված իրավիճակի ուղղակի կամ անուղղակի օգտագործմամբ հանցավոր նպատակներ հետապնդող բոլոր անձանց զգուշացնում ենք, որ գործադրվելու են քրեաիրավական անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ինչպես հանցագործությունների կանխման, այնպես էլ քրեական պատասխանատվության անխուսափելիության անշեղ ապահովման համար: