«Խորապես ցավում եմ, զղջում, որ ձեր հարազատների, ձեր երեխաների փոխարեն չգնդակահարվեցինք մենք՝ շարժման առավել երկարատև մասնակիցներս։ Հուսով եմ՝ ինչ-որ չափով սա կհամարեք անկեղծ և մեծահոգաբար մեզ կներեք»,- այս մասին այսօր խորհրդարանում «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Դիմելով իշխանության ներկայացուցիչներին՝ Գասպարին ասաց․ …

