Երևանում դեկտեմբերի 12-ին մեկնարկեց Հեռահաղորդակցության միջազգային միության Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային եռօրյա համաժողովը: Հայաստանում այն անցկացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության և «Forum Global» ընկերության համատեղ ջանքերով: Համաժողովի աշխատանքներին մասնակցելու են ժամանել աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 ներկայացուցիչներ` ՀՄՄ անդամ-պետությունների նախարարություններից, կարգավորող գործակալություններից, հեռահաղորդակցության օպերատոր ընկերություններից, գիտական և …

