ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է ռուսական S-400-ը գնելու հնարավոր հետևանքների մասին

Լուրեր

18.09.2026 | 17:16
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնում» առաջին գոլի ու հարմարվելու մասին
18.09.2026 | 17:02
Պակիստանում մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 16:51
ՔՊ ներկայացուցիչները երեք եվրոպական երկրների դեսպանների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու վիզաների ազատականացումը
18.09.2026 | 16:48
Հայաստանի լրագրողների հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
18.09.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին
18.09.2026 | 16:30
Ամենայն հայոց կաթողիկոսի փաստաբանը միջնորդեց դադարեցնել հետապնդումը կամ դիմել Սահմանադրական դատարան
18.09.2026 | 16:19
Հրազդանի ոստիկանների կողմից քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպքով վարույթ է նախաձեռնվել
18.09.2026 | 16:10
KPI կգործի նախարարների վարձատրության համար, բացի աշխատավարձերի բարձրացումը. Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:58
Ասացին` Լյուդվիգ ջան, մեր հետ կռվելո՞ւ ես. ՔՊ-ականը` իրենց փողոցում տեղադրված ազդանշանն արգելող նշանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:49
Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման կարգավորող մարմինները քննարկել են համագործակցության հուշագրի ստորագրումը
18.09.2026 | 15:38
Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ բարձրաձայնելով Ումբակիում պահվող հայերի իրավունքների խախտումների մասին
18.09.2026 | 15:27
Հովակիմյանը` ՌԴ-ի կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:18
NBA-ի նախկին բասկետբոլիստը կյանքից հեռացել է 43 տարեկանում
18.09.2026 | 15:10
Կաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն մասնակցի դատական նիստին // Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 14:59
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Թուրքիան Ռուսաստանից գնի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը. փոխանցում է ermenihaber-ը:

Ամերիկացի պաշտոնյան Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովի ժամանակ ասել է, որ այդ համակարգերը գնելու դեպքում ՆԱՏՕ-Թուրքիա համագործակցությունը կսահմանափակվի:

Ըստ նրա՝  ռուսական ՀՕՊ համակարգերը խնդիրներ կստեղծեն Թուրքիայում, քանի որ դրանք գրեթե անհամատեղելի են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ։

Հաթչիսոնի խոսքերով, եթե Թուրքիան S-400-ները  գնի, ապա դա բացասբար կանդրադառնա ոչ միայն Թուրքիա-ՆԱՏՕ, այլև Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա։

Նա ակնկալել է, որ  պաշտոնական Անկարան կվերանայի վերոնշյալ համակարգերը գնելու մտադրությունը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։

«ԱՄՆ-ում կա օրենք, որով նախատեսվում է պատժամիջոց կիրառել այն երկրի դեմ, որը ռազմական գործարք է կնքում Ռուսաստանի հետ։ Այդ օրենքը ոչ մեկ չի կարող անտեսել։ S-400 ները ռուսական ՀՕՊ համակարգեր են։ Դրանք վնաս են հասցնելու ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հետ աշխատանքներին։ Դրանում ոչ մի կասկած չկա։ Մենք հուսով ենք, որ Թուրքիան կվերանայի իր այդ մտադրությունը»։