ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայում է հաշմանդամության գնահատման համակարգը, որի շրջանակներում նախատեսվում է ներդնել հաշմանդամության գնահատման՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման գաղափարախոսության և սկզբունքների վրա հիմնված նոր մոդել։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ի պատասխան Factor.am-ի հարցման։ Ըստ նախարարության՝ այս մոդելի հիմնական նպատակն է՝ կատարել անձի կարիքների բազմակողմանի …