Կարեն Կարապետյանը չեկավ, որովհետև վստահ չէ իր բանակցային ուժերին, իսկ եթե իր ուժերին վստահ չէ հայրենիքում, ինչպե՞ս է բանակցելու ԼՂ հարցի շուրջ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Կարեն Կարապետյանի` բանակցություններին չգալը նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունում կատարյալ խառնաշփոթ է. «Մարիոթ» հյուրանոցում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ Քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար  Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունում կատարյալ խառնաշփոթ է, որովհետև երեկ, կարծեմ, նրանք հայտարարել էին, որ պատրաստ են բանակցությունների առանց նախապայմանների: Ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին: Եվ եթե մի մարդ, որն այնքան էլ վստահ չէ իր բանակցային ուժերին՝ իր հայրենիքի ներսում, ինչպե՞ս է նա ընդհանրապես պատրաստվում բանակցել Ղարաբաղյան հարցի շուրջ», – հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանն ու ցույց տալով բանակցողի աթոռին դրված իր ուսապարկը՝  նշեց. «Մենք այսպիսի՞ իրավիճակ ենք ունենալու հայ-ադրբեջանական բանակցություններում»:

Հարցին՝ ՌԴ վերջին հայտարարությունների ֆոնին ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի դիրքորոշումը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես գնահատում եմ, որ Ռուսաստանը՝ ինչպես միջազգային իրավունք հարգող պետություն, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին: Այս հեղափոխությունը չունի որևէ աշխարհաքաղաքական համատեքստ»: 

Իսկ թե ինչու են Էդվարդ Նալբանդյանն ու Արմեն Գևորգյանը մեկնել ՌԴ, կարծիք հայտնեց. «Միգուցե իրենք, իմանալով, որ Հայաստանում չունեն որևէ աջակցություն, հենարան, ուզում են տպավորություն ստեղծել, թե ինչ-որ տեղ ունեն աջակցություն: Կարեն Կարապետյանը, երևի թե, ուզում է տպավորություն ստեղծել, թե դրսից  աջակցություն ունի»: 

Ապա Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, երկերներ, որոնք հարգում են միջազգային իրավունքի նորմերը, չեն խառնվի ՀՀ ներքին գործերին:

Փաշինյանն ասաց, որ արժե բոլոր պատգամավորների հեռախոսահամարները հրապարակվեն և քաղաքացիները փորձեն իրենց պատգամավորների հետ կապ հաստատել և նրանց ներկայացնեն իրենց դիրքորոշումը:

«Ես հույս ուենմ, որ այսօրվա, վաղվա ընթացքում ԱԺ բոլոր պատգամավորների հեռախոսահամարները կհրապարակվեն, ինչու չէ նաև հասցեները, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրենց պատգամավորների հետ այս թեմայով խոսակցություն ունենալ»,- ասաց նա:

Դիտարկմանը թե եթե ՀՀԿ խմբակցությունն առաջադրի վարչապետի իր թեկնածուին ու նա էլ ընտրվի, ի՞նչ է անելու Փաշինյանը, պատասխանեց. «Շատերը հիմա փորձում են ներկայացնել, թե ով լինի վարչապետ։ Հարցն այդ մասին չէ, այլ այն մասին է, թե մենք այս ճգնաժամը լուծո՞ւմ ենք, թե՝ խորացնում։ Շատ պարզ է՝ եթե Հանրապետականը չի ուզում լուծել ճգնաժամը, ուրեմն այն կխորանա։ Այդտեղ ես որևէ կասկած չունեմ։  Իսկ եթե  որևէ մեկը մտածում է, որ մենք որևէ պարագայում հետքայլ ենք անելու, պարզապես, սխալվում է։ Չի լինելու նման բան, և ճգնաժամը խորանալու է»

Ապա Փաշինյանը նկատեց. «Մենք դավաճանած կլինենք այդ շարժմանը, եթե այդ զարթոնքը դե յուրե արձանագրելու համար բոլոր հնարավոր ջանքերը չգործադրենք։ Մենք չենք անելու այնպիսի գործողություն, որը կնսեմացնի քաղաքացու հաղթանակի զգացողությունը»: