ՀՀ դատախազության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժինը: 2017թ. լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում ենթարկվել է մանրակրկիտ ստուգման՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեադատավարական ներգործության համարժեք միջոցների կիրառումն ապահովելու նպատակով: …

