Եվ՛ Ադրբեջանը, և՛ միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրեն, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության առաջ չեն ընկրկի. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
Բոլորը

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային իր առաջին այցը կատարեց ու ուղևորվեց Արցախի Հանրապետություն:

Ինքը՝ վարչապետը, իր առաջին այցի ընտրությունը բացատրեց նրանով, որ դրանով նախ և առաջ իր լիարժեք աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետությանը և նրա նախագահին,  և երկրորդ՝ շատ կարևոր է համարում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում է, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: 

Ստեփանակերտի հուշահամալիր, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն այցից հետո Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս տվեց Արցախի մայրաքաղաքում ու պատասխանեց միջազգային ու տեղական ԶԼՄ-ների լրագրողների հարցերին:

Պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին, որը համեմատում էր հայաստանյան շարժումը ուկրաինական մայդանի հետ, Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցածը բացառիկ երևույթ է ու «Իմ քայլը» շարժման առավելությունը. «Ես ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը, որը համաժողովրդական ճնշման ներքո հրաժարական տվեց, մինչև այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Ես ուրախ եմ դրա համար, որովհետև մեր խնդիրը ոչ թե թշնամության գծեր քաշելն է, այլ եղած թշնամության գծերը վերացնելը»:

Ապա պատասխանելով Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների մասին հարցին, ասաց. «Ես երեկ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ, և մեր զրույցը շատ անկեղծ ու կառուցողական էր։ Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում սպասում ենք միայն դրական զարգացումերի: Ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է խորանան և զարգանան, այդ թվում՝ ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակում: Պետք է նաև մեծացնել այդ կազմակերպություններում անդամակցության արդյունավետությունը: Ապրանքաշրջանառությունը պետք է հասնի այնպիսի ծավալների, որ դրա արդյունքները զգան տնտեսությունն ու երկրի բնակիչները»: 

Իսկ թե ինչպես է պատկերացնում ԼՂ խնդրի կարգավորումը, նկատեց. «Եվ՛ Ադրբեջանը, և՛ միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրեն, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության առաջ չեն ընկրկի այն դեպքում, երբ մեր ազգը առավել քան միասնական է:  Եվ ինչպե՞ս կարող են երկու սուբյեկտներ քննարկել երրորդ սուբյեկտի ճակատագրին վերաբերող հարցն այդ սուբյեկտի բացակայության պայմաններում: Սա պարզ տրամաբանություն է . Արցախը՝ որպես բանակցող կողմ, պետք է մասնակցի բանակցություններին»:

Հարց հնչեց նաև ՀՀ կառավարության ձևավորումից Նիկոլ Փաշինյանը նշեց, որ

Ճիշտ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի կառավարության իր վարկածը, սակայն կառավարության ձևավորման հարցում  բանակցելու են մյուս ուժերի հետ ևս։

«Կարծում ենք, որ այժմ հաստատված է սուպերվարչապետական համակարգ: Մեր կառավարությունը միջոցներ կձեռնարկի, որ իշխանության բալանսավորում տեղի ունենա նախագահի, կառավարության, վարչապետի և Ազգային ժողովի միջև: Մենք բազմիցս կարևորել ենք պետական կառավարման համակարգում հակակշիռների ու զսպումների մեխանիզմի առկայությունը»:

 

Մանրամասները տեսանյութում՝ քիչ անց: