Արցախին բանակցություններում ներգրավելու պահանջը դիրքորոշման կոշտացում է, ինչը հնարավոր եղավ Փաշինյանի լեգիտիմության շնորհիվ. Հայկ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը Factor.am-ի հետ զրույցում ճիշտ և պրագմատիկ է անվանում ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները ԼՂ կարգավորման հարցում:

Նշենք, որ այսօր Արցախում տեղի ունեցած ասուլիսում Փաշինյանն ասել է, որ Ղարաբաղյան բանակցությունները փակուղում են և փակուղուց դուրս գալու համար առաջարկել է Արցախին ներգրավել բանակցային գործընթացում: «Սա նշանակում է Հայաստանի դիրքորոշման կոշտացում, իսկ Հայաստան ասելով՝ ես նկատի ունեմ Արցախը ներառյալ։ Սա լավ հանգամանք է: Պայման է դրվում, որը ադրբեջանական կողմը դժվար թե ընդունի, և դա նույնպես լավ է Հայաստանի համար, թեև վատ չէր լինի, որ Արցախը դառնար բանակցային կողմ։ Բայց եթե հաստատագրվի հենց Ադրբեջանի կողմից, որ ղարաբաղյան բանակցությունները գտնվում են փակուղում, որովհետև ինքախաբեությամբ են զբաղվել նախորդ երեք առաջնորդները, որ այն փակուղում չէ, հիմա դա ուղղակի կհաստատագրվի և փաստացի ապացույցները կլինեն»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դիրքորոշման կոշտացումը միանշանակ ճիշտ է:

Քաղաքագիտության դոկտորը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կառուցողական դիրքորոշում է որդեգրել և ջրի երես է հանելու այն, ինչ կա: Ըստ նրա՝ Ադրբեջանը պետք է նահանջի Երևանը գրավելու՝ իր ցեղասպանական դիրքորոշումից, և հաշվի նստի Արցախի հետ, քանի որ Արցախն այս պահին առանձին հանրապետություն է: «Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի ղեկավարը Ադրբեջանի հետ խոսում է այլ լեզվով: Այդպիսի խոսք մենք նախկինում չենք տեսել»,- նշեց նա՝ շարունակելով. «2016 թ-ի ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը պահանջներ դրեց Ադրբեջանի առաջ, սակայն հենց ինքը իր պահանջները չհետապնդեց, և ինքն էլ դրանք ոտնատակ տվեց»:

Փաշինյանը, ըստ Մարտիրոսյանի, պայման է առաջադրում և պնդում է այն: «Հայաստանի դիրքորոշման կոշտացումը պետք է բացատրել Փաշինյանի լեգիտիմությամբ: Եթե լեգիտիմ առաջնորդ չես, չես կարող կոշտ լինել, քեզ թելադրում են տարբեր հանգամանքները: Նիկոլ Փաշինյանի պարագայում այդ հանգամանքները բացակա են: Լեգիտիմությամբ օժտված վարչապետը կարողանում է իր երկրի շահերը ավելի ճիշտ ներկայացնել և դրա ականատեսն ենք մենք հիմա»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Ըստ նրա, Ադրբեջանը, վաղ թե ուշ, փորձելու է խնդիրը լուծել պատերազմով: «Դա մի սցենար է, որից խուսափել Հայաստանը չի կարող: Սա մի սցենար է, որում Փաշինյանը դրսևորել է ճիշտ մոտեցում, որ պետք է կենտրոնանալ նրա վրա, որ ուժեղացվի Հայաստանը և Հայկական բանակը»,- ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ նման դիրքորոշումը հնարավորություն է ավելի արժանապատիվ գնալ պատերազմի, քան ռևերանսներ անել:

Մանրամասները դիտեք Հայկ Մարտիրոսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան