«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահպանումն իրականացնող աշխատակիցների կողմից դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու հետևանքով 2017թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել էր հրդեհ: Այրվել էին ընկերության տեղամասերից մեկի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողություններում առկա քիմիական լաք-էթինոլ դյուրավառ նյութը, հարակից տարածքի չոր բուսածածկույթը, մասամբ փլուզվել էին բետոնյա տարողությունների տանիքները, դեֆորմացվել էին տանիքի …

