Նոր զարգացումներ զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով. ՀՔԱՎ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թ. մայիսի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը, ապա քննարկվեցին կողմերի միջնորդությունները:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը հետաձգել էր մեղադրող Ս․ Խաչատրյանի միջնորդությամբ, քանի որ վերջինս նպատակ ուներ գործով տուժողների, վկաների, ամբաստանյալի ցուցմունքների հիմքով հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Դատարանը հայտարարեց, որ գործի նախաքննություն իրականացրած քննիչների և ռազմական ոստիկանության աշխատակիցների արարքում ենթադրյալ հանցակազմի առկայության հիմքով հարուցված քրեական գործերի վարույթը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է:

Մ․ Ոսկանյանի շահերի պաշտպան Կ․ Բարսեղյանը հայտնեց, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում տրված ցուցմունքով Մ․ Ոսկանյանը հանցագործության դեպքի մասին տվյալներ է հայտնել, որոնք, ըստ որոշման բովանդակության, չեն քննարկվել և կարծիք հայտնեց, որ գործով մեղադրողը պետք է այդ մասով ևս զեկուցագիր ներկայացնի իրավասու մարմիններին։ Մեղադրող Ս․ Խաչատրյանը նման անհրաժեշտություն չտեսավ։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդեց գործով պարզված կոնկրետ հանգամանքի շուրջ լրացուցիչ հարցաքննել տուժողի իրավահաջորդ Հ․ Ավետիսյանին: