Երևանի ավագանու այսօրվա նիստին, երբ ելույթ էր ունենում «Երկիր Ծիրանի» խմբակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, նրա կուսակից Մարինա Խաչատրյանը փորձեց ջուր տանել Փոստանջյանին: Երբ նա բաժակը ձեռքին առաջ գնաց, իրական խառնաշփոթ սկսվեց ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների մոտ: Նրանք փորձեցին կանխել Մարինայի Խաչատրյանի առաջ գնալը, վերջինս, սակայն, խոչընդոտները հաղթահարելով ջուրը տեղ հասցրեց, հորդորելով իրեն ձեռք չտալ: «Դուք …

