ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Հայրապետյանը հակասում է ինքն իրեն

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Բոլորը

Հակասություն 1

«Քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, Մովսիսյանը, Արզումանյանը, Կասպարովը ոտք չեն դնելու հավաքական»,- խոսքերի հեղինակը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է, միտքն ասել է 2016թ. մարտի 23-ի հարցազրույցում:

2018 թվականի ապրիլի 10-ին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակված Վարդան Մինասյանը, սակայն, Յուրա Մովսիսյանին կրկին հրավիրել է հավաքական, չնայած Ռուբեն Հայրապետյանի խոստմանը:

Հակասություն 2

Մեկ այլ հարցազրույցում՝ տված 2016թ. մարտի 24-ին, Հայրապետյանն ասում է, որ ինքն է հրահանգել Մովսիսյանին հավաքական չհրավիրել: Բնականաբար, հարցազրույցից հետո դժգոհություն առաջացավ, թե ի՞նչ իրավունքով է ՀՖՖ նախագահը միջամտում մարզիչի աշխատանքներին: Ի պատասխան՝ Հայրապետյանը հայտարարեց՝ «Եթե ֆեդերացիայի նախագահն իրավունք չունի, բա ո՞վ ունի»:

Օրերս պարզվեց, որ այս գաղափարից ևս ֆեդերացիայի նախագահը հրաժարվել է: 2018թ. մայիսի 12-ի ասուլիսում Ռուբեն Հայրապետյանն ասաց․ «Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում՝ հավաքական ովքեր են հրավիրվում»: