«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հայտարարության վերաբերյալ հասարակության և փորձագիտական շրջանակներում առկա որոշակի մտահոգություններին «Փաստ»–ն արդեն անդրադարձել է: Մասնավորապես՝ դեսպանը հայտարարել էր, որ այս տարվա ապրիլի 3–ից Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից Շենգենյան վիզաների համար դիմումատուներին սպասարկող «ՎիզաՄետրիկ» կազմակերպությունը ռուս–թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում: Նա հայտնել …

