Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված արարողությանը

Լուրեր

12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը ջերմորեն շնորհավորել է Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի առթիվ և նշել, որ իր համար մեծ պատիվ է այդ հրաշալի առիթով լինել այնտեղ։ «Իմ երկիրը նույնպես երկու օր հետո՝ մայիսի 28-ին, կնշի Առաջին Հանրապետության 100-ամյակը»,-ասել է Հայաստանի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանի խոսքով, հայ-վրացական բարեկամությունը ոչ թե հարյուրամյա, այլ հազարամյա պատմություն ունի, և երկու ժողովուրդներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ։ «Փաստ է, հրաշալի փաստ, որ մեր երկու ժողովուրդները հարյուրամյակներ շարունակորեն ապրել են կողք-կողքի, միասին պայքարել իրենց անկախության և արժանապատվության համար, և երբևէ չեն ունեցել որևէ խոշոր հակամարտություն կամ թյուրըմբռնում։ Սա հատկապես շատ գնահատելի պետք է լինի մեզ համար՝ հայերի ու վրացիների նոր սերնդի համար»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Հայաստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել այդ վեհաշուք հանդիսությանը մասնակցելու հրավերի, ինչպես նաև հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա իր երախտագիտությունն է հայտնել հրաշալի քաղաք Թբիլիսիին, որը շատ երկար տարիներ եղել է Հարավային Կովկասի մշակութային կենտրոնը։ Քաղաք, որտեղ հայերը, վրացիները և բազմաթիվ այլ ազգեր ապրել են ներդաշնակորեն։ Քաղաք, որը եղել է մշակութային և արժեքային բազմազանության խաչմերուկ։ Արմեն Սարգսյանն ասել է, որ Թբիլիսին իր համար հատուկ է նաև, քանի որ այնտեղից է սերում իր ընտանիքի մի մասը՝ տիկնոջ մեծ ծնողները, քաղաք է, որտեղ բացի վրացերենից, խոսում են բազմաթիվ այլ լեզուներով, այդ թվում նաեւ՝ հայերեն։

Շարունակելով իր խոսքը հայերեն՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Մեր երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ մեզ համար նաև այսօր:

Այսօրվա իրողությունները մեզ պարտավորեցնում են ոչ միայն պահպանել, այլև զարգացնել և բազմապատկել մեր ունեցած արժեքներն ու ձեռքբերումները, ստեղծել այն նորը, որն արժանի կլինի հիշատակության և ինչու չէ, ընդօրինակման: Հակամարտությունները խաղաղությամբ կարգավորելու, հարավկովկասյան տարածաշրջանը զարգացած ու համերաշխ դարձնելու մեր բոլոր ջանքերը բխում են հենց մեր դավանած արժեքներից»:

Ավարտելով խոսքը՝ Հայաստանի նախագահը պատմական հոբելյանի առթիվ ևս մեկ անգամ շնորհավորել է բարեկամ վրացի ժողովրդին և մաղթել խաղաղություն, բարգավաճում ու ամենայն բարիք:

Մանրամասները՝ տեսանյութում