«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրությունների օրը ընտրակեղծարարության փորձ արածները հայտնվել են տխուր իրավիճակում: Մի քանի քրեական գործով արձակված մեղմ դատավճիռները չեն բավարարել մեղադրող դատախազներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատախազները դիմել են վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը, և որ նրանք պատիժը կրեն քրեակատարողական հիմնարկներում: Նման պահվածքը, սակայն, պատահական չէ, այն, թերևս, քաղաքական որոշման …