Ալժիրի հյուսիսում գտնվող Բուֆարիկի օդանավակայանի մոտակայքում ռազմական ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացածներ չկան: Այդ մասին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին հայտնել է ալժիրցի ռազմական աղբյուրը. տեղեկացնում է ria.ru-ն: Ինչպես տեղեկացնում է Ալժիրի տեղեկատվական գործակալությունը՝ աղետի ենթարկված ինքնաթիռն ուղևորվում էր հյուսիսային Բլիդա նահանգից հարավ-արևմուտք: Ուղևորների մեծ մասը զինծառայողներ էին: Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի մոտակայքում: Այժմ փրկարարները մարում են վթարի վայրում առաջացած …

