ՀՀ պաշտպանության նախարարությունում ավարտական փուլում են գտնվում գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին» և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքները միավորող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։ Օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում նախատեսվում է նախագիծը շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը ներկայացնել և տեղադրել Արդարադատության նախարարության …