Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին տվեց հանձնարարական մեկ շաբաթվա ընթացքում Կառավարության աշխատակազմ ներկայացնել Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը: «Ինչպես պայմանավորվել ենք՝ պետք է միջոցառումների ցանկ հաստատենք, որոնք բխում են կառավարության ծրագրից: Պայմանավորվենք, որ մեկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն կներկայացնի իր միջոցառումների ցանկը։ Հաջորդ նիստին կփորձենք այդ միջոցառումների ծրագիրը հաստատել ու անցնել դրանց կատարմանը»,- ասաց Կառավարության ղեկավարը։

