Լևոն Արոնյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Norway Chess Classic-ում
Լևոն Արոնյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Norway Chess Classic-ում: Մրցաշարում նա վաստակել է 4 միավոր: Հաղթել է Շահրիյար Մամեդյարովին՝ պարտվել Մագնուս Կարլսենին: Մնացած պարտիաներն ավարտել է ոչ- ոքի:
Մրցաշարում հաղթել է Ֆաբիանո Կարուանան 5 միավորով: 2-րդ տեղը զբաղեցրել է Կարլսենը (4.5): Եռյակը եզրափակել է Հիկարու Նակամուրան (4.5): Վիշվանաթան Անանդը, որը նույնպես 4.5 միավոր է վաստակել, զբաղեցրել է 4-րդ տեղը: