Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեսաձայնային ուղերձով դիմել է համաշխարհային առաջնորդներին՝ կոչ անելով նրանց ավելի համեստ լինել ու սրտացավություն դրսևորել: «Դուք ազդեցիկ եք ու հզոր, ուստի՝ պետք է ձեր դիրքն օգտագործեք մարդկանց կյանքը հեշտացնելու համար, ինչպես նաև պարտավոր եք համեստ լինել: Եթե այդպես չվարվեք, ձեր իշխանությունը կոչնչացնի ոչ միայն ձեզ, այլև մյուսներին: Մարդկության ապագան ոչ միայն քաղաքական …