Պատրաստ ենք խթանելու առևտուրն ու ներդրումները մեր երկու երկրների միջև. Ռիչարդ Միլզը՝ Արծվիկ Մինասյանին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել  Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը ու Ալբերտ Բաբայանը, այլ պատասխանատու անձինք։

Նախարար Մինասյանը ողջունել է դեսպանին, նշել չափազանց կարևոր շրջափուլում համատեղ աշխատելու կարևորությունը և հակիրճ ներկայացրել ամերիկյան կողմի հետ փոխգործակցության ընթացքը։

«Մեր բարեկամությունը Ձեզ հետ և Ձեր աջակցությանը մեր նախարարությանը չափազանց կարևորում ենք», – իր խոսքում նշել է Արծվիկ Մինասյանը։

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը շնորհակալություն է  հայտնել հանդիպման և աշխատանքների ներկայացման համար՝ շնորհավորելով  նախարարին․ «Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Պատրաստ եմ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ներքո աշխատել Ձեզ հետ՝ խթանելու առևտուրն ու ներդրումները մեր երկու երկրների միջև: Սա մեր երկկողմ հարաբերությունների թիվ մեկ գերակայությունն է», – նշել է դեսպանը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին, հակակոռուպցիոն, հակամենաշնորհային քաղաքականությանը, ներդրումային միջավայրին և այս ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։

Նախատեսվող բարեփոխումների առնչությամբ դեսպանն իր  գոհունակությունն է  հայտնել, նշելով, որ ամերիկյան ներդրողները հետաքրքրված են Հայաստանով։

Մտքեր են փոխանակվել նաև էներգետիկայի, զբոսաշրջության, խորհրդատվությունների իրականացման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության և համատեղ աշխատանքի ընդլայնմանը միտված պատրաստակամությունը։