ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր այցելել է արտադրական ձեռնարկություններ՝ ծանոթանալու վերջիններիս ծրագրերին։ Նախարարի պաշտոնակատարն այցելել է Հայաստանում մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Նաթֆուդ» ընկերության արտադրամաս։ Սուրեն Կարայանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և արտադրամասի զարգացման հնարավորություններին։ Նախարարի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ ընկերությունը մտադիր է այս տարի ընդլայնել իր բիզնես ծրագրերը։ …

