Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Կոստանյանը։