Մանվել Գրիգորյանի պաշտպանը վարչապետից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել գեներալից, եթե քննությունն այլ բան պարզի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ահազանգում է՝ իր պաշտպանյալն ԱԱԾ մեկուսարանում ենթարկվել է խոշտանգումների։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա՝ նշելով, որ այն քաղաքական մթնոլորտը, որը ձևավորվել է Մանվել Գրիգորյանի  շուրջ,  չի կարող նպաստել արդարադատության իրականացմանը։

«Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է խոշտանգում։ Միջազգային իրավական նորմերով է սահմանված,  որ խոշտանգում է մարդուն այս տարբերակով կալանքի տակ վերցնելը»,-ասաց պաշտպանը։ 

«Ցեղը ջնջե՛լ, ոչնչնացնե՛լ, սա արդարադատություն չէ, սա կոչվում է ինքնադատաստան»,- ասաց նա։ 

Պաշտպանը լրագրողներին հիշեցրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի այն արտահայտությունը, որ  Մանվել Գրիգորյանն իր ուսերին է կրել Արցախյան պատերազմի 60 տոկոսը։

Լևոն Բաղդասարյանը նաև նշեց, որ այս քրեական գործի շրջանակում պետք է բացառել անհանդուրժողականությունը, և եթե Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրվող զազրելի արարքը, ապա նա պետք է պատասխան տա օրենքի առաջ։ 

Այնուհետև պաշտպանը բաց նամակով դիմեց ՀՀ վարչապետին՝ խնդրելով ապահովել անկողմնակալ քննություն Մանվել Գրիգորյանի գործի նկատմամբ,  և եթե պարզվի, որ վիրավորել են Գրիգորյանի անունն ու պատիվը, պետք է հրապարակային ներողություն խնդրել նրանից, հակառակ պարագայում պաշտպանը վարչապետին խորհուրդ տվեց ստեղծել «տրոյկաներ» և մեղադրվող անձին կախել ու վառել։ 

Մանրամասները տեսանյութում։