Փողոց դուրս եկած հարյուրհազարավոր անձինք ցույց տվեցին, որ անցյալ տարվա ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունները լեգիտիմ չէին: Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: «Մենք լեգիտիմ իշխանություն չունենք, հետևաբար իշխանափոխության բնական հարց է առաջանում»,- նշեց Իշխանյանը: Իրավապաշտպանը նաև կոչ արեց կողմերին միմյանց հետ խոսել ոչ թե ուլտիմատումների, այլ բանակցությունների լեզվով: …

