Հայկական ու ադրբեջանական ԶՈՒ-երի կորուստները՝ 2018թ.-ի մայիսին. razm.info

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. մայիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք: Մահացածներից միայն մեկն է մարտական կորուստ:

• Մայիսի 20-ին  հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Նախիջևանի հատվածում հայկական կողմի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թաթարով Ադիլ Ալի օղլուն (Tatarov Adil Əli oğlu): Կան հիմնավոր տվյալներ, որ վերջինս հատուկջոկատային էր:

• Մայիսի 21-ին Եվլախի շրջանում սպանվել է Թարթառի շրջանի Սարով գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Փաշաև Շահրիյար Գյունդուզ օղլուն (Paşayev Şəhriyar Gündüz oğlu): Զինծառայողին սպանել է Եվլախի շրջանի ՌՈ բաժանմունքի աշխատակիցը:

• Մայիսի 22-ին  ավտավթարում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Մուրադով Մուրադ Մուհամադալի օղլուն (Muradov Murad Məhəmmədəli oğlu):

Ընդհանուր առմամբ՝ 2018 -ի հունվարի 1-ից մայիսի 31-ը բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել  Ադրբեջանի բանակի 13 զինծառայողի մահվան մասին. մահացածներից մեկի անունը հայտնի չէ:

Շեշտենք, որ կորուստների իրական պատկերը կարող է իրականում շատ ավելի մեծ լինել, քանի որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, իսկ որոշ կորուստների մասին միայն տարիներ անց է տեղեկություն հայտնվում:

Հայկական զինուժի կորուստները 2018-ի մայիսին

2018-ի մայիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 7 դեպքի մասին։ Կորուստները ոչ մարտական են:

Մայիսի 4-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի մարմինը: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:

Մայիսի 6-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ  դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:

Մայիսի 20-ին ՊԲ արևելյան ուղղությամբ մահացել է ՊԲ զինծառայող Համլետ Նորայրի Գրիգորյանը: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:

Մայիսի 22-ին ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանիմարմինը՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Քննություն է տարվում:

Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային վնասվածքով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանի մարմինը: Նախնական տվյալներով՝ կարող է ինքնասպանություն լինել:

Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ՊՆ զինծառակող Նարեկ Ճաղարյանը:

Մայիսի 30-ին ավտովթարից մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ  պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը: