Կախաղանի մասին սկանդալային տեսանյութը կցվել է Մանվել Գրիգորյանի քրեական գործին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո համացանցում որոշ օգտատերերի կողմից տարածվեցին տեսանյութեր, որոնք դարձան քննադատությունների և քննարկումների առարկա։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Մարտակերտի շրջ. Մանվելի հրամանով կախաղան բարձրացված ազատամարտիկը» վերտառությամբ տեսանյութին, որից հետո տարածվեց ևս մեկը, ըստ որի,  գեներալի աշխատակիցները ծակում էին իրենց համար անցանկալի վայրում կայանած  մեքենայի  անիվները։

Արդյոք տարածված տեսանյութերը իրապես կապ ունե՞ն Մանվել Գրիգորյանի և նրա աշխատակիցների հետ, և արդյոք դրանք կարո՞ղ են դառնալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով ուսումնասիրության առարկա՝   Factor.am-ը փորձեց պարզել  ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Մեր հարցերին ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից  տեղեկացրին, որ իբրև Մանվել Գրիգորյանի հրամանով կախաղան բարձրացված ազատամարտիկի մասին տեսանյութը Դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: «Այդ տեսանյութը կցվել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և դառնալու է ուսումնասիրության առարկա, իսկ ինչ վերաբերում է տարածված երկրորդ տեսանյութին, ըստ որի, քաղաքացին ծակում է գեներալին սպասարկող մեքենաների ճանապարհին կայանված ավտոմեքենայի անիվները, այդ տեսանյութը քրեական գործին չի կցվել և չի ուսումնասիրվի»,- ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ 

Աղավնի Սուքիասյան