Ինչպես ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր վարչապետ Փաշինյանը, այսօր մեկնարկել է նրա աշխատանքային այցը Սյունիքի մարզ: Նա արդեն Սիսիանի կենտրոնական հրապարակում հանդիպել է ժողովրդի հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: «Ժամը 11-ին Գորիսի կենտրոնական հրապարակում կլինեմ»,- ֆեյսբուքյան նոր գրառում է կատարել վարչապետը:

