Սերժ Սարգսյանի լռությունը, երբ նրա մերձավոր շրջապատը հայտնվել է իրավապահների թիրախում․ «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է․

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ օղակը գնալով ավելի է սեղմվում. նրա ընտանիքի անդամներն ու ամենամերձավոր անձինք հերթով հայտնվում են իրավապահների «թիրախում»: Երեկ ԱԱԾ-ն մի քանի ժամ շարունակ հատուկ գործողություններ է իրականացրել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը: Ավելի ուշ  Ալեքսանդր Սարգսյանն ու նրա որդին՝ Հայկ Սարգսյանը, տարվել են ԱԱԾ: Միաժամանակ ԱԱԾ աշխատակիցները նրանց տանից հանել եւ իրենց հետ տարել են փաթեթավորված իրեր, խոսվում է նաեւ նրանց տանը զենք հայտնաբերելու մասին: Թե կոնկրետ ի՞նչ գործի շրջանակներում է արվել այս ամենը, հայտնի չէ. ԱԱԾ-ից որեւէ պարզաբանում չեն տվել, բայց խոստացել են մանրամասներ հայտնել, նաեւ տեսանյութ հրապարակել: Ա. Սարգսյանի մյուս որդուն՝ Նարեկ Սարգսյանին առնչվող դեռ 2007թ. տեղի ունեցած մի դեպքով քրեական գործի վարույթը վերսկսվել է: Բայց ասում են՝ Ն.Սարգսյանը լքել է ՀՀ-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները Ալեքսանդր Սարգսյանին Երեւանի Սայաթ-Նովա փողոցից բերման էին ենթարկել՝ ապօրինի զենք-զինամթերք պահպանելու կասկածանքով, բայց ավելի ուշ ազատ էին արձակել: Դրանից հետո իրավապահները նաեւ մեղադրանք են առաջադրել Սերժ Սարգսյանի մյուս եղբորը՝ Լեւոն Սարգսյանին, նրա զավակներին՝ Նարեկ եւ Անի Սարգսյաններին, ապօրինի հարստացման համար. նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել: Միաժամանակ երեկ հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ գտնվող գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, բռնության գործադրմամբ ինքնիրավչության համար: Նա եւս ստորագրությամբ ազատ է արձակվել: Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչիկ Ղազարյանն էլ ապօրինի հարստացման մեղադրանքով կալանավորված է: Կարճ ասած` Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը հայտնվել է իրավապահների թիրախում: Եւ ահա այս ամենի ֆոնին ուշագրավ է Սերժ Սարգսյանի լռությունը. նա որեւէ կերպ չի արձագանքում տեղի ունեցածին:

«Ժողովուրդ օրաթերթը փորձել է Սարգսյանի տեսակետն իմանալ նաեւ նրա գրասենյակի միջոցով: Սակայն ապարդյուն. մեր հեռախոսազանգերն արդեն մի քանի օր է՝ մնում են անպատասխան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: