Ալիկ Սարգսյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել Հովիկ Աբրահամյանի՞ դեմ. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տևական ժամանակ է՝ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափերի գումար է պահանջում իրենից: Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՔԾ ներկայացված հաղորդումը հնարավոր է լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին:

 Բանն այն է, որ Աբրահամյանը և Սարգսյանը տարիներ ի վեր հակասություններ են ունեցել, որոնք եկել են թե բիզնեսում իրար մրցակից լինելուց, թե մարզում քաղաքական առումով մրցակցությունից, իսկ հակասությունները սրվել են հատկապես ընտրական շրջանում:

Մենք ավելի վաղ գրել էինք, որ վարչապետ եղած ժամանակ Աբրահամյանը պարբերաբար կտրուկ էր արտահայտվում Ալիկ Սարգսյանի մասին՝ պահանջում մարզային մասշտաբով անցկացվելիք միջոցառումների ժամանակ հրավիրողներն ընտրություն կատարեն իրենց մեջ՝ կամ իրեն հրավիրեն, կամ Ալիկ Սարգսյանին:

Ասում են, թե նախկին ոստիկանապետի նկատմամբ նման թշնամական վերաբերմունքի պատճառն այն է, որ Աբրահամյանը համարում է, որ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու շրջանում Սարգսյանն աշխատել է իր դեմ, և ինքը որոշել է դա անհետևանք չթողնել: Ի դեպ, մի անգամ, երբ մեր լրագրողը հարցրել էր Ալիկ Սարգսյանին, թե Հովիկ Աբրահամյանի հետ ո՞նց եք, նա պատասխանել էր՝ «Ոչ մի ձև»: Էլ ձիու վրա չէ, դրա՞ համար: «Չէ, ձիու վրա եղած ժամանակ էլ չէինք հանդիպում. ո՛չ խոսելու ինչ-որ բան ունենք իրար հետ, ո՛չ էլ ուրիշ բան»:

ՀՀԿ կառույցն եք, ի վերջո, մարզում ղեկավարում։ «Դե, ես իմ գործին եմ, իսկ մնացածի նկատմամբ շատ իներտ եմ և չեմ ուզում որևիցե ակտիվություն ցուցաբերեմ»,- ասել էր նախկին ոստիկանապետը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: