«Հայաստան» համահայկական հիմնադրամի դեմ հարուցված քրգործով անցնում է նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը․ «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Հուլիսի 3-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն  Արա Վարդանյանին, որը խոստովանել է, թե տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը` դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ այս քրեական գործով անցնում է նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, բայց ոչ թե հիմնադրամի միջոցներն օնլայն խաղադրույքների ուղղելու, այլ բոլորովին ուրիշ դրվագով, որը եւս կապված է միջոցները ոչ արդյունավետ ծախսելու հետ: Ու հիմա չի բացառվում, որ նրան եւս հարցաքննության կանչեն ԱԱԾ: Տեղեկությունը փորձեցինք պարզել հենց Արկադի Ղուկասյանից, ինչին ի պատասխան` վերջինս ասաց. «Հոգաբարձուների խորհրդի անդամներս որեւէ կապ չունենք  այդ ֆինանսական գործունեության հետ, եւ ամեն տարի ինչ-որ աուդիտ են անում, հատուկ կազմակերպություններ են հրավիրում, որոնք ստուգում են այդ ֆինանսական  գործունեությունը: Որեւէ հոգաբարձուների խորհրդի անդամ որեւէ կապ դրա հետ չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: